Կոմանդոսն իր ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ՊՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:
Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Կոմանդոսի քաղաքական կտակը
- Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ․ Բակո Սահակյան
- Կոմանդոսն իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում․ Վիտալի Բալասանյան
- Չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը․ Լապշինը՝ Կոմանդոսի մասին
- Մահացել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան