
Ռուսաստանի թարս դրոշն ու Մուրադովի դեմքը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունն ու լուսանկարներ էր տարածել պաշտոնական կայքում: Սակայն արձագանքներից հետո, թե Ռուսաստանի սխալ դրոշ է դրված՝ թարս, հեռացվեցին և լուսանկարները և հաղորդագրությունը, ապա վերահրապարակեց այլ լուսանկարով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրությունն ու սխալ դրոշով լուսանկարները ուղարկել էր նաև լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին: