Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ անում են ռեգիոնում ռուսական գործոնը նվազեցնելու, թուրքական օրակարգը առաջ մղելու համար. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական ավանների հավաքման-կառուցման միջոցառումները։ Այսպես ասած, ամուր տեղավորվում է։
Սրան զուգահեռ, չնայած Ադրբեջանի՝ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության տակ դրած ստորագրության, Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել/վավերացրել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։
Այն, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ թիկունքում Թուրքիայի շունչն զգալով, այնքան էլ հարթ չեն, ինչպես հաճախ փորձ են անում ներկայացնել ռուսական և ադրբեջանական պաշտոնական շրջանակներից, արդեն բավականին ընդգծված են։
ՌԴ վերահսկողության գոտում գրանցվող ադրբեջանական սադրանքներից՝ գերիների հայրենադարձման հետաձգում, Ադրբեջանից ուղղակի և անուղղակի տեքստերով ՌԴ ներկայությունն Արցախում խիստ ժամանակավոր բնորոշումից՝ «Իսկանդերի» շուրջ զարգացող հակասական իրադարձություններ։
Առհասարակ, նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները խոսում են այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը՝ նաև երրորդ երկրների միջամտությամբ, ամեն ինչ անում են գործընթացում և ընդհանրապես ռեգիոնում ռուսական գործոնը նվազեցնելու և թուրքական օրակարգը առաջ մղելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում և Սիսիանում խաղաղապահների շարժական ավանները պատրաստ կլինեն մինչև ապրիլի 5-ը
- Տիգրան Աբրահամյան. Ի՞նչն է դրդում Փաշինյանին շարունակելու մարդկային կյանքերի ընդհատման շղթան
- Տիգրան Աբրահամյան. Սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին
- Մեկ է՝ չե՛ք հաջողելու, տապալվելու եք ու դա շատ ցավոտ է լինելու. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը պատերազմի շեմին կանգնեցնելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
- Զորքերում անձնակազմի հետ իրազեկման, բարոյահոգեբանական աշխատանքը պետք է ուժեղացնել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան