Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին
Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների սննդի տեսքով օգնություն է տրամադրվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Բարեգործական ծրագիրը նախաձեռնել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախաձեռնությանը միացել են անհատ բարերարներ ու կազմակերպություններ:
ԱԻ պետական ծառայության պահեստում հավաքվածները Հադրութի շրջանի համայնքների ղեկավարներն են: Նախապես կազմվել են Արցախում հաշվառված համագյուղացի ընտանիքների ցուցակները, իսկ օգնությունը տրամադրվել է ըստ ընտանիքի կազմի:
Համայնքների ղեկավարներն իրենց երախտիքի խոսքն են հայտնել բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին բնակության վայրն ու սեփական ամեն ինչ կորցրած բնակիչների կողքին են:
Հադրութցիները նաև Արցախի փրկարարներին են շնորհակալ՝ ռազմագործողությունների ընթացքում և հետո՝ անձնուրաց ծառայության համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան