Ալիևը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նվազագույն է համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը: Նա նման գնահատական է տվել՝ այսօր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է Tass-ը։
«Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրականորեն է զարգանում, սրացման ռիսկերը նվազագույն են», - ասել է Ալիևը հանդիպմանը:
Ալիևն ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում գործընթացները հաջող են:
«Ընթանում են շատ ինտենսիվ խորհրդատվություններ: Ուրախ եմ, որ ընդունված որոշումը [տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբի ստեղծման մասին] հաստատում է դրա ճշգրտությունը, և որ ամենակարևորն է` այնտեղ արդեն կա կոնկրետ արդյունք», - ասել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի հինգ հանդիպում արդեն կայացել է ինչպես դեմ-առ-դեմ, այնպես էլ տեսակապերի միջոցով:
«Այսպիսով, քննարկման թեմա կա, և այս թեման այսօր կարևոր է տնտեսական նախասիրությունների, տարածաշրջանային համագործակցության և մեր տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ամրապնդման տեսանկյունից», - ասել է Ալիևը, հավելելով, թե «որքան շատ լինեն համագործակցության տարրերը, այնքան ուժեղ կլինեն անվտանգությունն ու կայունությունը»:
Իր հերթին, Օվերչուկը հայտնել է, որ մտադիր է քննարկել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
«Իրոք, մենք որոշակի առաջընթաց ունենք, և աշխատանքներն իրականացվում են սերտ շփմամբ: Մենք անընդհատ կապի մեջ ենք ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի հետ», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան