
Մեկնարկեց Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը․ ԱԳՆ խոսնակ
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին ֆեսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումների ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երեք երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրերի կատարման ընթացքը: