ԲՈւՀ-ի դիմորդներն առաջին փուլով կկարողանան ընտրել միայն մեկ վճարովի և անվճար տեղ
«Այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով ԲՈւՀ-երի ընդունելության կարգում կատարվող փոփոխությունները:
Ըստ նախարարի՝ առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն և մեկ կոնկրետ մասնագիտությունը ՝ վճարովի և անվճար:
Դումանյանը հայտնեց, որ դիմորդների բոլոր դիմումները և հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով:
«Մրցույթից հետո կհայտարարվեն արդյունքները և թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի: Երկրորդ փուլում այն դիմորդները, ովքեր չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն ունի հանձնած»,-հայտնեց ԿԳՄՍ նախարարը:
Ըստ նրա՝ երկրորդ փուլով մրցույթը տեղի կունենա գումարային ավելի բարձր բալ ստացած դիմորդների միջև:
Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի կանցկացվի ընդունելության երկու քննություն, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համավարակի պատճառով անցկացվեց միայն մեկ քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Ուսանող համարվող արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների թիվը 7000 է
- Դրոշմանիշային վճարների ավելացման արդյունքում կառավարությունն մեծացնում է հարկային մուտքերը
- Կառավարության այսօրվա որոշմամբ օդանավակայանից ուղևոր փոխադրող տաքսու վարորդները տարեկան կվճարեն 200 000 դրամ տուրք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան