Պետք է փորձենք, որ քաղաքական հակամարտությունները չազդեն տնտեսական կապերի վրա․ Գլազև
Հայաստանի համար սուր է Կովկասով տրանզիտի հարցը՝ արտահանման ու ներմուծման առումով: Այս մասին այսօր հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը՝ Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ։
Գլազևի խոսքերով, Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունները, նվազեցնել ստուգումները և ամրապնդել ընդհանուր տնտեսական կապերը, ստեղծել համագործակցության համար պայմաններ։
«Պետք է ձգտել սրան, և հույս ունենք։ Ամեն դեպքում քաղաքական հայտնի հարցերը դժվար լուծվեն տեսանելի ապագայում, բայց պետք է փորձենք քաղաքականությունն առանձնացնել տնտեսությունից, որ քաղաքական հակամարտությունները չազդեն տնտեսական կապերի վրա, չնայած ոչ միշտ է այն հնարավոր լինում, բայց վստահ եմ, որ վրացական արտադրողը, բիզնեսը հետաքրքրված է հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասաց Գլազևը։
Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների հետ կապված, Գլազևը նշեց, որ Թուրքիան առավել ակտիվ է Ռուսաստանում ու Ղազախստանում, որտեղ մեծ շուկաներ են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան