Մենք ունենալու ենք զուտ կոճակ սեղմողների ԱԺ. Գևորգ Գորգիսյան
«Մենք առաջարկում ենք գնալ բաց համամասնական համակարգին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նա նկատեց, որ ռեյտինգային ընտրական համակարգը հնարավորություն է տալիս հարուստներին՝ օգտագործել իրենց ռեսուրսները, որպեսզի ձայն հավաքեն, բայց քաղաքացուն պատգամավորի օգտին քվեարկելու հնարավորությունից ամբողջությամբ զրկելն էլ ճիշտ չէ։
«Դա հղի է նրանով, որ մենք ունենալու ենք զուտ կոճակ սեղմողների ԱԺ։ Պատգամավորը, որը չունի որևէ պատճառ այսօր պատասխանատվություն ցուցաբերելու, քանի որ քաղաքացիները չեն ընտրելու նրան, չի ունենա պատճառ՝ աշխատելու ի նպաստ պետության։ Այդ պատգամավորները լինելու են զուտ կոճակ սեղմողներ»,- նշեց Գևորգ Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Մասնագիտական հանձնաժողովին ուղարկվել է մի նախագիծ, իսկ ԱԺ բերվել է մեկ այլ նախագիծ. Թագուհի Թովմասյան
- Ինչո՞ւ երկու տարի շարունակ որևէ քայլ չէր արվում. Սոֆյա Հովսեփյան
- Հիշեցնեմ, որ ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլ նաև՝ հետևանքներ. Գոռ Գևորգյան
- Էդմոն Մարուքյան. Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան