Դրոշմանիշային վճարների ավելացման արդյունքում կառավարությունն մեծացնում է հարկային մուտքերը
«Առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332, 9 մլրդ դրամ, տարբերությունը եղել է 27.9 մլդ դրամ»,- կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և հավելեց, որ 332, 9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5.6 մլրդ դրամ:
Նրա խոսքով՝ նախատեսելով առաջին եռամսյակի ճշտման հնարավոր հավանական չափը, երբ ցուցանիշից հանվում է 5.6 մլրդ դրամը, փաստացի եկամուտը կազմում է 328.6 մլրդ դրամ:
ՊԵԿ Նախագահի ներկայացմամբ՝ առևտրաշրջանատության և կատարված գործարքների մասով մարտ ամսին նախորդ տարվա համեմատ հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարվցած գործարքների քանակն ավել է եղել 8 մլն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը նախորդ տարվա համեմատ կազմում է 122 մլրդ դրամ:
Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ եռամսյակի կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, իսկ գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար հատ
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն էլ հայտնեց, որ նշված փաստացի ցուցանիշների հանգամանքից ելնելով կանխատեսում են, որ տարեվերջում հարկային եկամուները կգերակատարվի 40 մլրդ դրամով և առաջիկայում կառավարության քննարկման կներկայացվի 1,440 մլրդ դրամի հարկային եկամուտները 1,480 մլրդի վերաձևակերպելու նախագիծ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին