Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում. Մարուքյան
«Սիրելի՛ ժողովուրդ, ձեր անունը տալով, շահարկելով ձեր անունը՝ այս ամբիոնից արվում է ընտրական սխալ քայլ»,- այսօր ԱԺ արտահերթում նման կարծիք հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, առանց ընդդիմադիր ուժերի՝ ընդունվում է Ընտրական օրենսգիրք և կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը: Մարուքյանը նկատեց, որ քաղաքացիներին զրկում են պատգամավոր ընտրելու իրավունքից: Նա նշեց, որ խնդիրը ընտրակարգը չէ, այլ այն բարքերն են, որոնք եղել են նախկինում։
«Հայաստանի ընդդիմադիր ուժերից որևէ մեկի կողմից կոնսեսուս չկա, Վենետիկի հանձնաժողովին այլ նախագիծ է ուղարկվել։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում: Սակայն դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը, որովհետև որ ուժն ինքն իր համար Սահմանադրություն է ընդունել կամ Ընտրական օրենսգիրք, ինքն իր գլուխը կտրել է: Այնպես որ, ի գործ, ընդունեք այս օրենսգիրքը և գնացեք այն ճանապարհով, որով գնում եք, մենք ժողովրդին վերադարձնելու ենք և’ նախագահ ընտրելու, և’ քաղաքապետ ընտրելու իրավունքը, և’ պատգամավոր ընտրելու իրավունքը»,- պնդեց նա։
Հիշեցնենք, որ Խորհրդարանն արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ քննարկում էր «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենալու ենք զուտ կոճակ սեղմողների ԱԺ. Գևորգ Գորգիսյան
- Մասնագիտական հանձնաժողովին ուղարկվել է մի նախագիծ, իսկ ԱԺ բերվել է մեկ այլ նախագիծ. Թագուհի Թովմասյան
- Ինչո՞ւ երկու տարի շարունակ որևէ քայլ չէր արվում. Սոֆյա Հովսեփյան
- Հիշեցնեմ, որ ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլ նաև՝ հետևանքներ. Գոռ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան