Փոփոխություններն անում են նրա համար, որ վաղը Ստեփանակերտն էլ հանձնեն. Էդմոն Մարուքյան
«Փոփոխություններն անում են նրա համար, որ վաղը մյուս օրը Ստեփանակերտն էլ հանձնեն՝ մի մարդ դուրս չգա իրենց խմբակցությունից, բոլորը լուռ ու մունջ նայեն իմաստուն առաջնորդի դեմքին»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգիրքը փոխելու իշխանության մոտիվացիան:
Ըստ Մարուքյանի՝ իշխանությունը տեսավ, որ Շուշին հանձնելուց հետո խմբակցությունից 5 պատգամավոր դոгրս եկավ, որոնց մեծ մասը ռեյտինգային ընտրակարգով ընտրվածներ են և ունեն շրջապատ, որտեղ նրանց սիրում են և հшմա փորձում են բացառել խմբակցությունը լքելու նման հնարավորությունը:
Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պետք է ընտրվի խորհրդարան, որն էլ ընտրելու է վարչապետ, իսկ ներկայացված նախագծով իշխանությունները հակառակ ճանապարհով են գնում:
Պատգամավորի ներկայացմամբ՝ կառավարությունը ԱԺ է բերել մի նախագիծ, որով ժողովուրդը ընտրում է 1-ին համարին՝ վարչապետին, վերջինս էլ նշանակում է պատգամավորներ՝ իր դասընկերներից, ընկերներից, իր մոտ աշխատած լրագրողներից:
«Իրենք ասում են՝ ժողովուրդ ջան, երբ որ ես թողնում եմ, որ դու որոշես, թե ով է պատգամավոր ընտրվելու, դու հանցագործներ ես բերում խորհրդարան»,- հիշատակելով օրենսգրքի փոփոխման նախագծի վերաբերյալ խորհրդարնական մեծամասնության ներկայացրած փաստարկը՝ Մարուքյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք նման բան կարելի է ասել ժողովրդին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախագիծը մասնակցային ժողովրդավարության «հերն անիծելու» ճանապարհ է, քանի որ առաջարկում են, որ ընտրողը քվեարկի կուսակցությանը կամ դաշինքին, իսկ թե ո՞վ այդ ցուցակից պատգամավոր կնշանակվի՝ որոշելու է լիդերը:
Նա նկատեց, որ Ընտրական օրենսգրքով ցանկանում են կռիվը գցել Նիկոլ Փաշինյանի և նախկին իշխանության միջև, ինչը Փաշինյանի երազանքն է եղել ու մնում:
Անդրադառնալով իշխանական պատգամավորների այն հիմնավորումներին, թե փոփոխությունների արդյունքում ընտրարշավի ժամանակ առաջնային կդառնան գաղափարները՝ Մարուքյանը նկատեց. «Իրենց առաջնորդը գնացել մարզերում ասել է գայլերը և գելխեղդները՝ իրենց պատգամավորները ԱԺ ամբիոնից ասում են, որ ընտրապայքարում գաղափարներ են ներկայացվելու»:
Նա պնդեց, որ առանց ընդդիմության Ընտրական օրենսգիրք փոխելը ի սկզբանե ընտրությունների լեգիտիմությունը դնում է կասկածի տակ:
Էդմոն Մարուքյանը լրագրողներին հայտնեց, որ ամենայն հավանականությամբ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ ԽաԺակյանը և նույն ձևով կվերագործարկվի ընտրական արշավի այն համակարգը, որը եղել է նախորդ ընտրություններին:
Պատգամավորը նաև հայտնեց, որ հանդիպում են պատգամավորության թեկնածուների հետ, սակայն կուսակցական ցուցակը դեռ չեն գրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան