ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կվերականգնվի հիբրիդային սկզբունքով
Այսօր կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել ուսումնական գործընթացը վերականգնել հիբրիդային սկզբունքով՝ խստիվ պահպանելով հակահամաճարակային կանոնները և հատկապես դիմակ կրելու պահանջը։ Այս մասին հայտնում են ՀՊՏՀ -ից:
Մասնավորապես.
Ապրիլի 5-16-ին բակալավրիատի 1-ին կուրսի դասերը կկազմակերպվեն անցանց (առկա), իսկ 2-րդ և 3-րդ կուրսերի դասերը՝ հեռավար սկզբունքով։
Ապրիլի 19-30-ը բակալավրիատի 1-ին կուրսի դասերը կկազմակերպվեն հեռավար սկզբունքով, իսկ 2-րդ և 3-րդ կուրսերի դասերը՝ անցանց սկզբունքով։
Մայիս և հունիս ամիսներին 1-ին կուրսի և 2-3-րդ կուրսերի ուսումնական գործընթացի հեռավար և անցանց սկզբունքների ռոտացիան կիրականացվի 2 շաբաթը մեկ սկզբունքով։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի և երեկոյան սկզբունքով կազմակերպվող մագիստրատուրայի ուսումնական գործընթացներում փոփոխություններ չեն կատարվի. հեռավար եղանակ ընտրած կուրսերում դասերը կկազմակերպվեն հեռավար սկզբունքով, իսկ անցանց եղանակն ընտրած կուրսերում՝ անցանց եղանակով։
Անցանց և հեռավար սկզբունքներով իրականացվող դասընթացները կկազմակերպվեն խստիվ՝ պահպանելով 2020-2021 ուս տարվա երկրորդ կիսամյակի համար հաստատված դասացուցակային գրաֆիկները։
Ուսումնական գործընթացն անցանց և հեռավար սկզբունքով կազմակերպվող կուրսերում միմյանց հաջորդող դասընթացներ ունեցող դասախոսներին կտրամադրվեն հատուկ կահավորված լսարաններ՝ ՀՊՏՀ-ից հեռավար դասն իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան