ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թուրք նախագահն այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրը (ազգությամբ թուրք) ապրիլի 1-12 ընթացքում այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ԳՎ նախագահի մամուլի քարտուղար Բրենդեն Վարման, գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ Անկարայի այցի ընթացքում Վոլքան Բոզքըրը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև այդ երկրում ՄԱԿ-ի պատվիրակության հետ:
Նա թուրքական մեջլիսում ելույթ կունենա համաշխարհային ճգնաժամերի, բազմակողմանիության և ՄԱԿ-ի համակարգի թեմայով:
Նախատեսվում է, որ Բոզքըրը Թուրքիայում սիրացի փախստականների հետ հանդիպելու համար կայցելի երկրի հարավային Հաթայ նահանգ:
Հիշեցնենք, որ հիշյալ պաշտոնը Վոլքան Բոզքըրը զբաղեցրել է 2020թ. հունիսին: Մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը նա ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք Վոլքան Բոզքիրը քվեարկությամբ ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ
- ԱՄԷ-ն միացել է Հայաստանին, Կիպրոսին ու Հունաստանին՝ դեմ հանդես գալով ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնում թուրք Բոզքիրի ընտրությանը
- ՄԱԿ-ում ընտրություններն ու բազմակողմ ձևաչափերի «սարդոստայնը», որ հյուսում են Թուրքիայի հարևանները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան