Շուշին հանձնողին առաջարկել են Շուշին ազատագրած գեներալին ազգային հերոսի կոչում տալ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ՝ 2021թ. մարտի 31-ին, կյանքից հեռացավ Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Վստահաբար կարիք չկա ներկայացնելու Արցախյան պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետագայում մեր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Կոմանդոսի գործած սխրանքներն ու հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունները։
Ըստ այդմ, վարչապետին առաջարկել եմ Հանրապետության նախագահին դիմել միջնորդությամբ՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար շնորհելու Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը՝ հետմահու պարգևատրելով նրան Հայրենիքի շքանշանով»։
Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ՝ 2021թ. մարտի 31-ին, կյանքից հեռացավ Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի...
Опубликовано Edmon Marukyan Четверг, 1 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Բոլորիս պարտքն է տեր կանգնել և արժանի լինել Արկադի Տեր-Թադևոսյանի թողած ժառանգությանը․ Արթուր Վանեցյան
- Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ․ Բակո Սահակյան
- Կոմանդոսն իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում․ Վիտալի Բալասանյան
- Չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը․ Լապշինը՝ Կոմանդոսի մասին
- Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին. Սերժ Սարգսյան
- Մահացել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը
- Վազգեն Մանուկյան. Նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն մի թիզ հողի համար մեր ու իրենց կենտկոմները կռվում էին
- Կհայտնվեն կեղտոտ մարդիկ, ովքեր կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից. Կոմանդոս
- Այսօր մեծ հրամանատարի ՝ Կոմանդոսի տարեդարձն է
- Կոմանդոսը՝ զինհաշմանդամ մարզիկներին. Ձեր մարտական ոգին ինձ էլ է փոխանցվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան