Ուկրաինան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ բորշը ոչ նյութական ժառանգության ցանկում ներառելու համար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ բորշը ոչ նյութական ժառանգության ցուցակում ներառելու և ուկրաինական ազգային ուտեստ ճանաչելու պահանջով: Նախաձեռնողը խոհարար Եվգենի Կլոպոտենկոն է, որն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ռուսներն ապուրն համարում են «իրենցը»:
«Նրանք շատ բան են վերցրել Ուկրաինայից, բայց մեր բորշը չեն վերցնի», - ասել է Կլոպոտենկոն:
Կլոպոտենկոյի հիմնադրած կազմակերպությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին տրամադրել է 700 էջանոց ապացույց ուկրաինական ինքնության համար այս մշակութային ֆենոմենի կարևորության մասին, մասնավորապես, թվարկել են ուտեստի տասնյակ տարածաշրջանային բաղադրատոմսեր, ինչպես նաև դրա հետ կապված տեղական ավանդույթները:
Ուկրաինայի կողմից ներկայացված դիմումի քննարկումը կարող է տևել մի քանի տարի: Մինչդեռ բորշը պատկանում է Արևելյան Եվրոպայի մի շարք ժողովուրդների ազգային խոհանոցներին, գրում է Euronews-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան