Ինչո՞ւ երկու տարի շարունակ որևէ քայլ չէր արվում. Սոֆյա Հովսեփյան
«Դուք ասում եք, որ ռեյտինգային համակարգը պետք է հանվի, բայց չեք ասում՝ ինչ փոփոխություններ են արվելու։ Ի՞նչ շահ ունի հանրությունն այս փոփոխությունիւց»,-ԱԺ արտահերթ նիստում նման հարց հնչեցրեց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու է նման հրատապությամբ բերվել նախագիծը, ինչու երկու տարի շարունակ որևէ քայլ չէր արվում։
Պատասխանելով հարցին՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ նախագիծը 38 հոդված ունի, որոնցից 30-ը վերաբերում են տարածքային ցուցակները հանելուն։
«Նախագծի մեծությունը թող չվախեցնի Ձեզ։ Մարդը վերցնում է քվեաթերթիկը, ընտրելու է միայն քաղաքական ուժին՝ առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու քվեատուփը»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Սոֆյա Հովսեփյանը հարցրեց՝ այսինք՝ միայն ռեյտինգային համակա՞րգն է հանվում և վե՞րջ։
Վահագն Հովակիմյանն էլ կարճ պատասխանեց՝ նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված որոշակի փոփոխություններ կան։
Իսկ թե ինչ փոփոխություններ, նա չմանրամասնեց։
Հիշեցնենք, որ Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն անցկացնե՞նք, է՞լ ինչ եք ուզում՝ անենք. Մարուքյան
- Հիշեցնեմ, որ ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլ նաև՝ հետևանքներ. Գոռ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան