Ստեփան Դանիելյան. 2018-ը մեր դժբախտությունների տարեթիվն է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ռուսաստանն ու Թուրքիան դարավոր պետականության ու դիվանագիտության փորձ ունեն։ Պարզ է, որ իրենք չոր հաշվարկով են քաղաքականություն վարում ու մեր խնդիրն է հասկանալ նրանց վարած քաղաքականության օրինաչափությունները։
Թուրքիան ու Ռուսաստանը աշխարքաղաքական առումով մրցակիցներ են։ Դա պարզ է, սակայն կա մի օրինաչափություն, երբ արևմուտքը' Բրիտանիան, կամ Ամերիկան փորձում են մուտք գործել նրանց ազդեցության ոլորտը, նրանք միավորվում են, երբ նման վտանգ չկա, մրցակցում են։
Առաջին անգամ Նիկոլայ 1-ը փրկեց Թուրքիան Բրիտանիայից, որովհետև ավելի ձեռնտու էր, որ Բոսֆորը Թուրքիան վերահսկի, քան Բրիտանիան։ Իրական մրցակիցը Բրիտանիան էր։
Երկրորդ անգամն Աթաթուրքին օգնելն էր, որ Անտանտը չգրավեր Թուրքիան։ Պարզ հաշվարկ, Թուրքիայից հետո Սովետական Ռուսաստանի հերթն էր գալու։
Լավ է, թե վատ է, էական չի, մեր գործը պրոցեսները հասկանալն է։
Արևմուտքի ներթափանցման փորձ էր 2018-ի իշխանափոխությունը, պետք չի հավատալ հեքիաթներին, որ "հեղափոխությունը" ռուսներն են կազմակերպել, իմաստը։ Միայն իրենցքայլականների տիպաժները նայեք, բոլորը տարիներ ի վեր «պուտլերի» և «ռուսուլմանների» դեմ էին քարոզ վարում։ Տաս տարուց ավելի ատելության քարոզ է գնում։
Չթվարկեմ 2018-ից ի վեր իրենցքայլականներն ինչ քաղաքականություն են վարել, չխոսենք նաև ԵԼՔ դաշինքի գործունեությունից, կամ ինչպիսի հանդուրժողականությամբ է Արևմուտքն ընդունում այս իշխանության հակաօրինական քայլերը։ Լավ, հիմա կասկած կա, որ թուրքերի հետ միասին օպերացիա են իրականացրել, բա 10 տարի առաջ ինչու էր ռուսների նկատմամբ ատելություն քարոզվում։
Էրդողանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, բայց նրա մեջքին քեմալականներին են շնչում, այդ ինքնուրույնությունն է միավորում նրան Պուտինի հետ։
Կարճ, 2018-ին Արևմուտքը' ներթափանցեց Հայաստան, ինչն անընդունելի էր Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար։ Դա մեր դժբախտությունների տարեթիվն է։ Հիմա նույնպես Հայաստանում նոր թիմեր են ձևավորվում, որ ավելի սրեն վիճակն ու Արցախի ու Սյունիքի հարցը վերջնականապես լուծեն։
Արևմուտքի համար Հայաստանն ինքնուրույն միավոր չէ, այն աշխարքաղաքական կետ է ընդամենը, վերաբերմունքն էլ պայմանավորված է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նկատմամբ վարվող քաղաքականությամբ։ Պարզ, դեստաբիլիզացիայի օջախ է, ոչ ավելին։
Արևմուտքն իր ստրատեգիան է իրականացնում, մեր թշնամին չի, Ռուսաստանն ու Թուրքիան իրենց խնդիրներն են լուծում, խնդիրն այն է, թե մենք ինչ խնդիր ենք լուծում ու ում համար ենք դա անում»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Նրա մնալը նշանակում է քաղաքացիական պատերազմ, ու դա լինելու է
- Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Դիակը հեռանալու է, սակայն նրա հեռացմամբ մեր խնդիրները չեն լուծվելու
- Ստեփան Դանիելյան. «Կապուտ»-ը մենք ենք լինելու ու վերջնականապես
- Ստեփան Դանիելյան. Ընտրությունների օրը կարմիր գիծ է, որից հետո վեթինգը պետք է անխափան գործի
- Մենք երկիր ենք կորցնում, իսկ մարդիկ քննարկում են կոռուպցիայի և ընտրությունների ընթակարգերն. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին