«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու և հեռանա քաղաքականությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որևէ ձևով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:
Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլևս որևէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաև հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: