«Ժողովուրդ». Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու, որին կմիանան Գագիկ Ծառուկյանն ու Պարույր Հայրիկյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նախագահների միավորմամբ գնալ արտահերթ խորհրդական ընտրություններին:
Այսինքն՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ քննարկվում է այդ դաշինքում ներառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Այսինքն՝ առաջիկա օրերին Քոչարյան-Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հայրիկյան քառյակ դաշինքի պաշտոնական հանդիպումը կլինի, որի ժամանակ էլ կհայտարարվի միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտը:
Ավելին՝ տեղեկացանք, որ թեժ քննարկվում է, թե նախագահներից ով է գլխավորելու ցուցակը, քանի որ մեկ ցուցակում երկու նախագահը «ճոխություն» է. այդ հարցում դեռեւս որեւէ հստակություն չկա: Առաջիկա օրերին քառյակը պատրաստվում է այդ հարցին էլ լուծում տալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: