Աշխատանքի ընդունված հաշմանդամ զինծառայողի աշխատավարձից գանձվող եկամտահարկի մի մասը վերադարձվելու է գործատուին
«Առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար՝ գործատուին տրամադրել աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100000 դրամի չափով»,-նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ գործադիրի նիստում ներկայացնելով Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին հարցը:
Ըստ նախարարի, բացի այդ աջակցությունից, նախագծով առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել 500000 դրամի չափով աշխատատեղի հարմարեցման՝ թեքահարթակների կառուցման կամ այլ անհրաժեշտության դեպքում կատարված ծախսերի մասով:
Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ որոշումը վերաբերում է, ոչ միայն Արցախյան վերջին պատերազմի հետևանքով վիրավորում ստացածներին, այլև նախորդ պատերազմների ընթացքում վիրավորում ստացած և զինհաշմանդամ համարվող քաղաքացիներին:
Հարակից հրապարակումներ`
- ԲՈւՀ-ի դիմորդներն առաջին փուլով կկարողանան ընտրել միայն մեկ վճարովի և անվճար տեղ
- Ուսանող համարվող արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների թիվը 7000 է
- Հայկ Չոբանյանը կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
- Կառավարության այսօրվա որոշմամբ օդանավակայանից ուղևոր փոխադրող տաքսու վարորդները տարեկան կվճարեն 200 000 դրամ տուրք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան