Երևանի մի շարք շրջաններում օդում փոշու քանակությունը բարձր է եղել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տվյալներ՝ մարտի 25-3-ն ընկած ժամանակահատվածում։
«Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում՝ մարտի 29-ին և 30-ին,
Շենգավիթում՝ մարտի 28-ին և 31-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը և ծծմբի երկօքսիդի պարունակությունը չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան