Կառավարության այսօրվա որոշմամբ օդանավակայանից ուղևոր փոխադրող տաքսու վարորդները տարեկան կվճարեն 200 000 դրամ տուրք
Կառավարությունն այսօրվա նիստում նախատեսում է ընդունել որոշում, որով առաջարկում է օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել Ա տիպի լիցենզիա:
Լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200 000 դրամ:
Գործադիրը նաև առաջարկվում է կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների կողմից տարբեր տիպի՝ այդ թվում նաև բանավոր գովազդները:
Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված 46 հարցից ընդամենը 5-ն է զեկուցվող և մեկ հարց կքննարկվի գաղտնի ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին