Ալիևը մեդալով է պարգևատրել Էրդողանի փեսային` «Ղարաբաղյան նշան» մեդալով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիևը Բաքվում ընդունել է Բայրաքթարին և Թուրքիայի խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերության՝ ASELSAN-ի ղեկավար Հալուք Գյորգյունին:
Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Սելչուք Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ վերջինիս ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոշիչ դեր են ունեցել արցախյան երկրորդ պատերազմում:
Նշվում է, որ Բայրաքթարը Ադրբեջանում սիրված մարդ է արցախյան պատերազմի հաղթանակում ներդրում ունենալ համար: