Արամ Վարդևանյան. Ինձ մոտ հիմնավոր կասկած կար, որ մարտի 23-ի նիստում՝ այդ պահին դատավորի վրա ճնշում կար
Ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը։
Դատավոր Դանիբեկյանը նախ անդրադարձավ մարտի 23-ին ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից նիստը լքելուն, ապա նաև մարտի 30-ին դատախազների կողմից նիստին չներկայանալու վարքագծին, ինչի հետևանքով դատական նիստեր անցկացնելն անհնար է դարձել։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հիմնավորեց՝ դրդապատճառը եղել է այն, որ դատավորի վարքագիծ Քրեական դատավարության որևէ նորմի շրջանակում իր տրամաբանության մեջ չէր տեղավորվում, չքննելով միջնորդությունները՝ դատարանը հախուռն կերպով, անհասկանալի ձևով փորձում էր ամեն կերպ ազդարարել դատաքննության սկիզբ։
«Ես տեղից փորձում էի Ձեզ դիմել, հայտարարությամբ հանդես գալ, Դուք թույլ չէիք տալիս։ Ես այլ միջոց չունեի, այդ իրավիճակում ինձ այլ ելք չէր մնում, քան նման քայլի դիմելը»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ փաստաբաններն իրենց իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել նաև օրենքով չարգելված գործողությունների կամ միջոցների, ինչն առկա է միջազգային պրակտիկայում։
Վարդևանյանը հիշեցրեց, որ այդ նիստում հայտարարել է՝ ՍԴ-ն Քր. Օր.-ի 300.1 հոդվածի քննության արդյունքում խորհրդակցական սենյակում էր, մինչդեռ դատավորն անտեսել է։
«Ինձ մոտ կար հիմնավոր կասկած, որ ձեր վրա այդ պահին կար ճնշում, որը պետք է լիցքաթափեր նաև իմ գործողություններով։ Դա նաև հակազդեցություն էր»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ այսօր՝դատական նիստի մեկնարկից րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան։
Նիստին կարող եք հետևել Yerevan. Today-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ
- Դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան