Եթե Ապրիլյանից դասեր չքաղեինք, 44-օրյա պատերազմի ժամանակ կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը. Արտակ Դավթյան
«Ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, որոնք կատարելով խնդիրը՝ նահատակվեցին հանուն հայրենքի և Ապրիլյան քառօրյայի և 44 օրյա պատերազմի ընթացքում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նրա կարծիքով, եթե Ապրիլյանից դասեր քաղած չլինեին, 44-օրյա հերոսամարտն այլ ելք կունենար, այլ ժամկետներով։
Հարցին՝ արդյո՞ք այս ելքը ողբերական չէր, դրանից ավելի ի՞նչ վատ ելք պետք է լիներ, Ա. Դավթյանը պատասխանեց. «Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը ու դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»։
Արտակ Դավիթյանի գնահատմամբ, Ապրիլյան քառօրյան մարտական գործողություններ էին, դասական գնահատմամբ պատերազմ չի կարելի որակել:
Խոսելով Գլխավոր շտաբում տիրող իրավիճակի մասին, նա նշեց, որ ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, բնականոն աշխատում է:
«Դատարանի որոշումը և մեկնաբանությունները իրավաբանների գործն է, և յուրաքանչյուրն իր տեսակետից անում է մեկնաբանություն»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է աշխատում այն զինվորականների հետ, որոնք պահանջել են Փաշինյանի հրաժարականը, նա պատասխանեց. «Շատ լավ եմ աշխատում, որևէ խնդիր չկա: Կոլեկտիվն աշխատում է և կատարում այն խնդիրները, որոնք դրված են ԳՇ-ի առջև»:
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է. «Մեր սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր որպես այդպիսին գրեթե չեն կիրառվում, սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է և դա ազդեցություն է ունենում և սահմանային ծառայության, և ընդհանուր մեր առօրյա կյանքի վրա»:
Հարցին՝ արդյոք 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվել է «Իսկանդեր», Ա. Դավթյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետև հրապարակման ենթակա չի»:
Հարակից հրապարակումներ`
- 2016, ապրիլի 2. Անցել է հինգ տարի
- Կարեն Հովհաննիսյանը՝ «Իսկանդերի» պայթած հրթիռների ու ՌԴ դեմ Թուրքիայի շանտաժի մասին
- Այս պահին Տիրան Խաչատրյանը շարունակում է հանդիսանալ ԳՇ պետի առաջին տեղակալը․ փաստաբան
- ԳՇ պետի հայցադիմումը հետ է վերադարձվել՝ հայցատեսակի ոչ ճիշտ լինելու պատճառով. դատավոր
- Փաշինյան. Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին
- «Օնիկ Գասպարյանը ԳՇ-ում է. պարտավոր էր ներկայանալ աշխատանքի». Փաստաբան
- Արման Ղուկասյան. Փաշինյանի հայտարարությունն Իսկանդերի մասին պատահականություն չէր