Բաքվում ցուցադրել են Արցախում «Հայաստանի կողմից կիրառված» «Իսկանդեր» հրթիռների բեկորները
Բաքվում` «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանը պատերազմի ժամանակ օգտագործել է Ադրբեջանի դեմ: Այս մասին գրում է haqqin.az կայքը:
Նշվում է, որ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը 2020-ի դեկտեմբերից ականազերծման աշխատանքներ է իրականացնում Շուշի քաղաքում: «Իսկենդեր» հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշիի ականազերծման աշխատաքների ժամանակ:
Հիշեցնենք՝ Կրեմլն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրներն Արցախի հակամարտության սրման ընթացքում չեն օգտագործվել, և այն հաստատվել է:
«Ո՛չ, որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ՝ արդյո՞ք այդ մասին հաղորդվել է զինվորականների միջոցով, արդյո՞ք մեր զինվորականներն այս մասին որևէ մանրամասն տեղեկատվություն ունեն: Դա, իհարկե, նրանց իրավասությունների մեջ է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը տեղյա՞կ է արցախյան հակամարտության գոտում «Իսկանդեր» հրթիռի բեկոր հայտնաբերելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրության մասին:
Դեռ փետրվարին Նիկոլ Փաշինյանը հաստատել էր՝ Իսկանդերը պատերազմի ժամանակ կիրառվել է ու ասել, թե «կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը հերքում է Արցախում «Իսկանդեր»-ի օգտագործման մասին Ադրբեջանի տարածած լուրը
- Կարեն Հովհաննիսյանը՝ «Իսկանդերի» պայթած հրթիռների ու ՌԴ դեմ Թուրքիայի շանտաժի մասին
- Արման Ղուկասյան. Փաշինյանի հայտարարությունն Իսկանդերի մասին պատահականություն չէր
- Սերժ Սարգսյան. Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է
- Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
- Արթուր Դանիելյան. «Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր
- Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանին սխալ զեկուցելու մասին հայտարարությունը
- «Իսկանդերի» անգործության մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց Փաշինյանը եզրակացրել է՝ իրեն ճիշտ չի զեկուցվել
- Ալիևը հայտարարել է, որ ՌԴ-ին առաջարկել էր Հայաստանից հետ վերցնել «Իսկանդերները»
- Ալիևը «անեկդոտային» է համարում «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը
- ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում