Թայվանի երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 36-ի
Թայվանում գնացքը ռելսերից դուրս է եկել, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 36-ի: Reuters-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Ըստ լրատվական գործակալության՝ տեղում շարունակվում են փրկարարական աշխատանքները:
Վիրավորների թիվը ավելի քան 72 է, որից 60-ն տեղափոխվել են հիվանդանոցներ:
Վթարը տեղի է ունեցել կղզու արևելքում ՝ Հուալիեն շրջանում: Գնացքը շարժվելուց է եղել Դացինշույ թունելով: Գնացքում եղել է մոտ 350 մարդ:
Հրապարակված տվյալներով՝ երկրորդ և երրորդ վագոնները դուրս են եկել ռելսերից, իսկ դրանց հաջորդները բախվել են թունելի պատին, որի հետևանքով տեղի է ունեցել դեֆորմացիա և նրանց մեջ գտնվողներն արգելափակվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ կարող էր լինել գնացքի բախումը հատուկ նշանակության տեխնիկային, որը սխալ է կայանված եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան