«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի թիմը սև ցուցակում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին ցուցակագրումներ են իրականացնում: Կարծես թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մտքում և մտերմիկ շրջանակում բանավոր կարգով կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ցուցակը:
Մենք տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմը սև ցուցակում է, ու նրանցից մեկ երկու հոգի հազիվ թե հայտնվեն նոր ընտրացուցակում:
Ապագա խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, չեն լինի Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սերգեյ Ատոմյանը, Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Կարեն Գրիգորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ԱԺ նախագահի օգնականն է, Համազասպ Դանիելյանը, ում կինը Երևանի ավագանու անդամ է, Արթուր Դավթյանը, Միքայել Զոլյանը, Հովհաննես Իգիթյանը, Աննա Կարապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Կարապետ Մխչյանը, Կորյուրն Մկրտչյանը, Էմմա Պալյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վանիկ Օհանյանը և, չի բացառվում, մի քանի այժմյան պատգամավորներ ևս: Առաջիկայում կներկայացնենք «Իմ քայլ»-ի մերժվածների մյուս խմբին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում