Եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս դավաճաններին. Սաղաթելյան
«2016-ի Ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը կասկածի տակ էին դնում այսօր իշխանության եկած մարդիկ, ովքեր խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո կորցնելով Արցախի 75 տոկոսը՝ ասում են՝ մենք պարտված չենք»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, այս ամենը խոսում է այսօրվա իշխանության ղեկին հայտնված խմբակի աներեսության, ցինիկության աստիճանի մասին:
«2016 թվականի ապրիլին հստակ է՝ թշնամին լայնածավալ ռազամական գործողություն սկսեց մի քանի ուղղություններով Արցախը գրավելու համար: Ի շնորհիվ հայկական բանակի, պաշտպանության բանակի, հերոս տղաների՝ կասեցվեց գրոհն ու ձախողվեց թշնամու հարձակումը, այսինքն թշնամին չհասավ իր նպատակին: Անշուշտ, ունեցանք զոհեր, փառք մեր հերոսներին, որոնց կյանքի գնով և գործունեությամբ կասեցվեց, տապալվեց, ձախողվեց թշնամու ծրագիրը՝ թշնամուն պատճառելով տաս անգամ ավելի մեծ կորուստներ»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ թուրքերի, ադրբեջանցիների հետ հնարավոր բարեկամության մասին հայտարարություններին, նա նշեց. «Ամեն ինչ հստակ է:
Արցախը հանձնելուց հետո՝ հիմա փորձում են կեղծ խաղաղասիրական լոզունգների ու հայտարարությունների տակ մոռացության տալ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ինչ որ տվել են, ուզում են մատնեն մոռացության, դրան զուգահեռ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստի ուրացումը և թուրքի հետ եղբայրություն անելը: Այսօրվա իշխանությունների քաղաքական գիծը դա է, որը փորձում են հետևողականորեն իրականացել, որը մենք թույլ չենք տալու»:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ եթե մինչև ընտրություններ չստացվի ազատվել այս չարիքի կառավարությունից, ընտրությունը լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել այս դավաճաններից:
«Եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել այդ ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս սրիկա դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը և փրկել հայրենիքը: Ինքն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, որովհետև վերջին հաշվով մեր ժողովրդի աչքի առջև է այս ամենը տեղի ունեցել: Ինչքան կարելի է խաբել, մոլորեցնել:
Իր հիմնական թեզը լինելու հետևյալը, որես խաղաղություն եմ բերելու: Իրենք փորձելու են իրենց ներկայացնել որպես խաղաղության ուժեր, իսկ հակառակորդներին՝ պատերազմի: Սա իրենց հայտնի թեզն է դեռ 1996-ից՝ պատերազմի և խաղաղության ուժեր: Բայց ակնհայտ է, որ մեր ժողովրդին կոտորել են և պատերազմի բերել են այդ «խաղաղասեր ուժերը»:
Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են, իսկ դա կարող ես պարտադրել ուժեղ բանակով, հզոր պետությամբ, հզոր տնտեսությամբ: Իսկ այս մարդիկ լրիվ հակառակ ուղղության և ընթացքի մեջ են, հետևաբար մեր պահանջը շարունակում է մնալ նույնը՝ սրանց պետք է հեռացնել հանուն Եռաբլուրի, հանուն այն տղաների, որոնք իրենց կյանքի գնով պահել են մեր հայրենիքը, իրենց գործը պետք է շարունակել և այդ շարունակողներն իրենք չեն: Իրենք ամեն ինչ անելու են այս ամենը մոռացության տալու և թուրքերի հետ նոր էջ սկսելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք փուլի. Իշխան Սաղաթելյան
- Հետքայլ չկա, ինչ ճանապարհով էլ լինի, այս չարիքին հեռացնելու ենք. Իշխան Սաղաթելյան
- Դաշնակցությունն այդ օրակարգի մեջ չի մտնելու. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին