ԿԲ-ն՝ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի գործարքների մասին
Կենտրոնական բանկը հրապարակել է ամփոփ տվյալներ մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67,456,909 ԱՄՆ դոլար 530․02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 81,109,005 ԱՄՆ դոլար 532.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,650,000
ԱՄՆ դոլարի առք և վաճառք 533,03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,149,338 եվրո 621,79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,267,132 եվրո 627,12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,248,334,177 ՌԴ ռուբլի 6.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,015,893,276 ՌԴ ռուբլի 7.07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.5 մլն ԱՄՆ դոլար: