Կրեմլը խոստացավ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման դեպքում
Ուկրաինայի տարածքում Միացյալ Նահանգների զորքերի հայտնվելու կամ հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման դեպքում Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ապահովելու համար կպահանջվեն բոլոր անհրաժեշտ լրացուցիչ միջոցառումները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:
Ուրբաթ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Պեսկովին հիշեցրել են ԱՄՆ-ի հայտարարություն այն մասին, որ իրավիճակի սրման դեպքում վերջինս Ուկրաինային մենակ չի թողնի «թշնամու հետ և թույլ չի տա իրականացնել Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ նկրտումները»: Նրան հիշեցրել են նաև Կիևի հայտարարությունը, որն էլ իր հերթին առաջարկել էր Ուկրաինայի շուրջ ավելացնել ՆԱՏՕ-ի զորքերի մարտունակությունը: Այս կապակցությամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են՝ արդյո՞ք Կրեմլը հնարավոր համարում է, որ ԱՄՆ զորքերը կհայտնվեն Ուկրաինայի տարածքում, ե եթե ՆԱՏՕ-ի զորքերն ամրապնդվեն հարևան երկրներում, և ի՞նչ կանի Ռուսաստանն այս դեպքում:
«Անկասկած, սցենարի նման զարգացումը կհանգեցնի լարվածության էլ ավելի մեծացմանը Ռուսաստանի սահմանների մոտակայքում: Եվ, իհարկե, դա կպահանջի ռուսական կողմի լրացուցիչ միջոցառումները` անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի լրացուցիչ միջոցներ կարող են պահանջվել՝ Պեսկովը պատասխանել է. «Բոլոր անհրաժեշտ բաները»:
Դիտարկելով Ռուսաստանի՝ ինչ-որ մեկին հակառակորդ լինելու մասին պնդումները՝ Պեսկովը դրանք անընդունելի և անտեղի համարեց: «Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում: Նա երբեք ոչ մեկին չի սպառնացել: Եվ հենց դրա հիմքում է մեր դիրքորոշումը»,-ասել է Պեսկովը:
Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի կառուցողական հռետորաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ցավում ենք, որ շփման գծում իրավիճակը շատ վախեցնող է: Ուկրաինայի զինված ուժերի կողմից սադրանքներ են տեղի ունենում, դրանք ոչ թե մեկ են, այլ շատ»,-ասել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան