«Հրապարակ». Այս անգամ ևս, «Իմ քայլի» ցուցակը կազմելու է առաջնորդը՝ միանձնյա
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» 2018-ի նախընտրական ցուցակը հիմնականում կազմված էր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ հիերարխիկ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանին հաջորդում էր Արարատ Միրզոյանը, առաջին կինը Լենա Նազարյանն էր, ապա` փոխվարչապետ Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյան, Զարուհի Բաթոյան, Էդուարդ Աղաջանյան, Ռուբեն Ռուբինյան, Ռոմանոս Պետրոսյան… Մինչդեռ 2017-ին ներկուսակցական քվեարկություններ էին կազմակերպում և այլն։
Այս անգամ ևս ցուցակը կազմելու է առաջնորդը՝ միանձնյա, և այն արտացոլելու է նրա գոհ կամ դժգոհ լինելը թիմակցից։ Մեր տեղեկություններով, որքան էլ Արարատ Միրզոյանից դժգոհություններին, ըստ ամենայնի, երկրորդ տեղում նրա անունն է լինելու։
Առաջին կնոջ կոչումի համար պայքարում են Լենա Նազարյանն ու Լիլիթ Մակունցը։ Սասուն Միքայելյանը, հավանաբար, կբարելավի իր հորիզոնականը․ նա ձայների լուրջ փաթեթ է տնօրինում Կոտայքի մարզում։ Հորիզոնականները կբարելավեն նաև Ռուբեն Ռուբինյանն ու Սուրեն Պապիկյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան