![](https://panorama.am/news_images/827/2480056_1/untitled_87.thumb.jpg)
Ապաշրջափակումը եթե արվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար, անընդունելի է․ Մովսես Հակոբյան
«Թուրքի հետ եթե ընկերություն ես անում, ապա մահակդ ձեռքիցդ չպետք է գցես։ Սա տատիկիս խոսքն է եղել։ Թուրքին որպես թշնամի չճանաչելը ժողովրդի համար ընկալելի չէ»,- Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով իր ազգական՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությանը՝ առ այն, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։
«Պետք հաշվի առնվի Հայաստանի շահը։ Ապաշրջափակումը, եթե արվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար, անընդունելի է»,- հավելեց նա։
Մովսես Հակոբյանը նաև վերահաստատեց իսկանդերի հետ կապված իր հայտարարությունը։
«Իսկանդերը հաստատ կրակել է»,-ասաց նա։
Մովսես Հակոբյանը խոսելով նաև իր և Արկադի Տեր-Թադևոսյանի ընկերությունից, ասաց, որ զինակից ընկերներ էին և Կոմանդոսը մարդկային շփումներում շատ հասարակ է եղել։
«Զինակից ընկերներ ենք եղել, ծանոթացել ենք պատերազմի ժամանակ՝ Շուշիի ազատագրումից հետո։ Որպես զինվորական, որպես հրամանատար՝ ընդունել ենք որպես առաջնորդի։ Իր անցած ճանապարհը բոլորին հուշում է, որ հայրենիքին ծառայելը պետք է լինի պատիվ։ Կոմանդոսն այդ ճանապարհն անցել է փառքով»,- նշեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը կիսվել է Կոմանդոսի մասին հուշերով
- Համալիրում տեղի է ունենում լեգենդար հրամանատարի ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը
Լրահոս
Տեսանյութեր
![Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53906_1/3_thumb_v1_thumb_v1_thumb_v1_thumb.thumb.jpg)
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան