Առողջություն 18:12 02/04/2021 Հայաստան

Իրենք Sputnik V-ով են պատվաստվում, իսկ մարդկանց վրա AstraZeneca են փորձարկելու. Նունե Ներսիսյան. «Փաստինֆո»

«Ուզում եմ հասկանալ՝ պատվաստանյութերը նույնպե՞ս բաժանում են սևերի, սպիտակների, էլիտայի ու ընդդիմադիրների։ Sputnik V-ով իրենք են պատվաստվում, իսկ AstraZeneca-ով մարդկանց են պատվաստելու»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են օգտագործել AstraZeneca-ն, մինչդեռ Հայաստանը ներկրել է այն. «Հատկանշականն այն է, որ ըստ համացանցում տարածված լուրերի՝ առողջապահության նախարարի մայրը պատվաստվել է Sputnik V-ով։Առողջապահության նախկին նախարարը նույնպես պատվաստվել է Sputnik V-ով, չնայած ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ինքը պարբերական հիվանդություն ունի, իսկ այդ հիվանդության ժամանակ պատվաստումների հակացուցումներ կան։ Հարցական է, թե ինքն ինչով է պատվաստվել»,-նշեց Նունե Ներսիսյանը՝ հավելելով, որ իշխանություններն իրենց համարում են էլիտա և պատվաստվում Sputnik V-ով, մինչդեռ մարդկանց վրա փորձարկելու են AstraZeneca-ն. «Հավանաբար պատվաստանյութերը նույնպես բաժանում են սևերի ու սպիտակների»։

Հարցին՝ AstraZeneca-ն ներկրելու նպատակը ո՞րն է, երբ կարող էին դրա փոխարեն Sputnik V ներկրել, Նունե Ներսիսյանը ասել է, որ  ասուլիսներից մեկի ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ AstraZeneca-ի մեկ պատվաստանյութն արժե 26 դոլար, բայց իրենք ձեռք են բերել 4 դոլարով: 

«Այսինքն՝ խոտան են ձեռք բերել։ Էժան բան է, գնել են, որ բյուջեի մնացած փողերը ծախսեն պարգևավճաների, մարզասրահների, մատնահարդարման ծառայությունների վրա։ Երևի պատճառը դա է, ուրիշ ինչպե՞ս կարելի է բացատրել դա։ Եթե իրական արժեքը 26 դոլար է, ինչպե՞ս են 4 դոլարով ձեռք բերում։ Խոտան ե՞նք ձեռք բերում, որ փորձարկենք»,-նշել է Նունե Ներսիսյանը։

Բժիշկն ասել է, որ ցանկացած պատվաստանյութ լինի դա AstraZeneca-ն, թե Sputnik V-ն, պետք է ունենա թեստավորման փուլ, որը նվազագույնը տևում է 5 տարի, իսկ առավելագույնը՝ 15 տարի, այնինչ պատվաստանյութերը ստեղծվել են մեկ տարվա ընթացքում։

Նունե Ներսիսյանը կարծում է, որ եթե AstraZeneca-ով պատվաստումից հետո մարդկանց մոտ կողմնակի բարդություններ առաջանան, ապա այդ մասին պատկան մարմինները կլռեն. «Վստահ եմ՝ կկոծկեն դա, կվերագրեն, որ տվյալ մարդն ինչ-որ խնդիրներ ուներ։ Գարդասիլի ժամանակ տասնյակ դեպքեր կոծկեցին, մինչև հիմա էլ կոծկում են։ Նույնն էլ այս դեպքում կանեն։ Անընդհատ հայտարարում են կորոնավիրուսի նոր, մուտացված տեսակների մասին, հետաքրքիր է, թե այս պատվաստանյութը կոնկրետ ո՞ր տեսակի վրա է ազդելու»,-ասաց բժիշկը։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ զինվորներին նույնպես պատրաստվում են AstraZeneca-ով պատվաստել Նունե Ներիսյանն ասել է, որ այդ մասին իմացել է «Զինվորի մայր» ֆեյսբուքյան էջից, որտեղ մայրերն անհանգստացած էին և իրենց մտահոգությունն էին հայտնել այդ ուղղությամբ:

«Ինքս հետաքրքրվել եմ, ասում են՝ առայժմ զինվորներին դրանով չեն պատվաստելու։ Հուսանք՝ համապատասխանում է իրականությանը, քանի որ 2018թ.-ից ականատես ենք լինում նրանց ապրիլմեկյան դաժան կատակներին»,-հավելեց Նունե Ներսիսյանը։

Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են AstraZeneca-ի օգտագործումը՝ մտավախություն ունենալով, որ այն կողմնակի բարդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:20
Թուրքիան Եվրոպայի հետ միասին մեջմե՞ջ է անում հետխորհրդային տարածքը. Պյոտոր Ակոպով
«Էրդողանը Մոսկվայի համար մտահոգության ևս մեկ առիթ է ստեղծում» վերնագրով վերլուծական հոդվածում «ՌԻԱ նովոստի»-ի քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ինչո՞ւ է կարևոր արցախցիների մասին Գերմանիայի դատարանի որոշումը. Տարոն Սիմոնյան
«Գերմանիայի դատարանի որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել, ապացուցում է, որ արցախցիներն իրականում հնարավորություն չունեն մուտք գործել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տիկնիզյան. Գնահատում եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում «Լոկոմոտիվում»
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ «Ես մեծ ցանկություն...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է
Վրացական տուրիստական ընկերությունը՝ Adjara Voyage-ը, որ իր էջում Հայաստանի Լոռու մարզը ներկայացրել էր Վրաստանի պատմական տարածք,  այդ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տրամաբանություն և սկզբունք չի գործել՝ Սահմազատման պրոցեսը տեղի է ունեցել Ադրբեջանի նախասիրությամբ. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման և դրա հաղորդագրության կարևոր հատվածը վերաբերվում է...
Աղբյուր` Panorama.am
09:46
Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Շունչները պահած սպասում են Բագրատ սրբազանի վերադարձին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի և լրագրողի միջև միջադեպին
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն անդրադարձել են, որ օրերս խորհրդարանում միջադեպ է եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Ինչու է վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել չափազանց զգուշավոր
«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՔԿՀ-ներում ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային հեռախոսները
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային...
Աղբյուր` Panorama.am
09:21
Տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր օկուպացված տարածքների ուղղություններով սահմանազատման հարցը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». «Ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող փաստերը իրավապահների և նրանց քաղաքական ղեկավար, այսօր արդեն հատուկենտ...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Նոյեմբերի 5-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Նոյեմբերի 5-ին փոխանակման կետերում դոլարի, և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:04
Սուրեն Սարգսյան. Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա
Այսօր ամերիկացիներն ընտրելու են իրենց 47-րդ նախագահին: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Անգերազանցելի ցինիզմը
«Փաստ» թերթը գրում է. «Սխալ է կարծել, թե СОР 29 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող հատկապես արևմտյան գերտերություններն ու...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կրկին կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության ներսում իրավիճակը գնալով թեժանում է. ներպալատական գզվռտոցները նոր փուլ են...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոյի ժամանակ հասցեական ելույթ են ունեցել պատգամավոր երկու տիկնայք
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:05
Սամբոյի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Արցախի մարզիկները
Նոյեմբերի 8-10-ը Ղասախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը։  Հայաստանի սամբոյի հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
23:38
Գարեգին Երկրորդը պատվո բարձր շքանշանների արժանացրեց բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյաններին
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել  շքանշանի հանձնման արարողություն։ «Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...
Աղբյուր` Panorama.am
23:27
Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Շատ կարևոր որոշում Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2
Նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության բողոքի ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ավարտվել է ընդդիմադիրների բողոքի ցույցն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցով հաղթել էր...
Աղբյուր` Panorama.am
22:06
Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի բնակիչներից, ովքեր իրենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}