Շվեդիայում թոշակառուներին հորդորել են պատվաստվել «Ցավը թաքցնող Հարոլդի» միջոցով
Ստոկհոլմի Առողջապահական Վարչությունն իր կայքում հաղորդագրություն է հրապարակել, որում կոչ է արել կենսաթոշակառուներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս դեպքում հաղորդագրությունը պատահաբար համակցվել է «Ցավը թաքցնող Հարոլդը» հայտնի համացանցային մեմի լուսանկարով: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նկարն արդեն հեռացվել է, բայց այն կախված է եղել կայքից մի քանի ժամ:
Ստոկհոլմի վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք տեղյակ չեն, որ նկարը համացանցային մեմից է եղել: «Եվ, իհարկե, ամեն ինչ միանգամից շտկվեց: Այժմ դրա փոխարեն կա մեկ այլ լուսանկար»,-ասել է Ստոկհոլմի վարչակազմի խոսնակ Հանա Ֆելլենիուսը:
Նա նշել է, որ այդ դեպքը չի խաթարում պատվաստումների նկատմամբ քաղաքացիների վստահությունը:
«Ցավը թաքցնող Հարոլդը» մեմը հայտնվել է 2011 թվականին: Այն հայտնի դարձավ Reddit-ի օգտվողների պատճառով: Նրանք նկատեցին հունգարացի տարեց մարդու՝ Առատո Անդրաշի դեմքի արտահայտությունը: Հետագայում, մեմի միջոցով հանրաճանաչ դառնալով՝ Անդրաշը սկսեց հարցազրույցներ տալ, նկարահանվել երաժշտական տեսահոլովակներում և գովազդներում: 2018-ին նա այցելեց Ռուսաստան ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները