ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Իրան
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ապրիլի 13-ին Իրան է այցելելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ այցը տեղի է ունենում Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, նախարար Զարիֆի հրավերով: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունների առանցքում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտները, տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ Կովկասի, Սիրիայի, Եմենի և Աֆղանստանի վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային ֆորումներում երկու երկրների համագործակցությունը, ՀԳՀԾ-ն և ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական պատժամիջոցներին դիմակայելը»,-ասել է խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան