Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները պատրաստվում են միջնորդել դրա վարույթը կասեցնելու համար
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը միջնորդություն են նախապատրաստել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու համար։
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի փոխանցմամբ, դատախազները գտնում են, որ գործում առկա են Սահմանադրությանը հակասող որոշ նորմեր։
Միջնորդությունը պաշտպանական կողմին տրամադրելու և դրան ծանոթանալու համար նիստն ընդմիջվել է։
Իսկ մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ոչ իրավաչափ է համարում պաշտպանների՝ մարտի 23-ի նիստում դրսևորած վարքագիծը, ինչպես նաև դատախազների՝ մարտի 30-ին դրսևորած վարքագիծը։
Հիշեցնենք, որ մարտի 23-ի նիստում ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը, այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով դատավորի գործողությունների նկատմամբ։
Իսկ դատախազներն անցած երեքշաբթի չէին ներկայացել դատական նիստին, հիմնավորելով, որ ՍԴ որոշումից հետո իրենց ժամանակ է պետք միջնորդություն ներկայացնելու համար։
Այսօր գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ապրիլի 1-ին դիմել է Սահմանադրական դատարան։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք դա չեք անում, որովհետև Ձեզ վրա կսկսեն ծիծաղել
- Արամ Վարդևանյան. Ինձ մոտ հիմնավոր կասկած կար, որ մարտի 23-ի նիստում՝ այդ պահին դատավորի վրա ճնշում կար
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ
- Դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը
- Հայկ Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք արդեն դատախազների հետ սցենա՞ր եք նախապատրաստել
- Արթուր Ղամբարյան. ՍԴ որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան