Սեյրան Օհանյանը կիսվել է Կոմանդոսի մասին հուշերով
Սա մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի համար, այլ նաև հայ ժողովրդի համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Հասկանալի է, կյանքի և բնության փիլիսոփայությունը՝ մարդ մեկ օր ծնվում, մեկ օր էլ նրա մարմինն անջատվում է հոգուց։ Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու և միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Նրա անցած ճանապարհը, նվիրվածությունը հայրենիքին, վառ օրինակ պետք է հանդիսանա նաև ռազմական ուսուցման մեջ»,-ասաց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը կիսվեց՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ ծանոթացել է 1990-ականներին, սակայն ավելի խորությամբ ճանաչել է նրան Շուշիի օպերացիայից առաջ։
«Նա Շուշիի ազատագրման խորհուրդն է։ Նա ինձ հարազատ անձնավորություններից մեկն է»,- ասաց Օհանյանը և անդրադարձավ Շուշիի հայտնի օպերացիային։
«Կարծում եմ, որ Շուշիի ազատագրման օպերացիան այն ժամանակ իրականացվել է ռազմական արվեստի պահանջներին համաձայն. սկսած կազմակերպման հարցերից, տեղանքի ուսումնասիրում, հետախուզություն, ղեկավարում, փոխգործակցության կազմակերպում, համակողմանի ապահովման միջոցառումներ։ Սա է հանդիսացել առաջին այն գրավականը, որ հաղթանակ է բերել։ Հաղթանակի մյուս գրավականը մեր հրամանատարների և նրանց զինվորների, ենթակաների անձնուրացությունն է։ Այն ժամանակ մեր հրամանատարներն ու զինվորները կարողացան մագլցել այդ ժայռերն ի վեր և ազատագրել հայոց հինավուրց Շուշի քաղաքը։ Հիմա ափսոսանք ենք մենք ապրում, շատ թերություններ են եղել, նաև շատ մութ կողմեր կան Շուշիի անկման հետ կապված, որոնք դեռ կպարզվեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հանձնեցիք Շուշին...ո՞նց եք կարողանալու մոտենալ Կոմանդոսին. հարց Ավինյանին
- Համալիրում տեղի է ունենում լեգենդար հրամանատարի ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը
- Կոմանդոսն իր ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում
- Բոլորիս պարտքն է տեր կանգնել և արժանի լինել Արկադի Տեր-Թադևոսյանի թողած ժառանգությանը․ Արթուր Վանեցյան
- Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին. Սերժ Սարգսյան
- Մահացել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան