Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով կրկնավարակի 3 դեպք
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի խոսքով, կորոնավիրուսով վերավարակման վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ըստ նրա, Վրաստանում մինչ այժմ հաստատվել է վերավարակման երեք դեպք:
«Մինչ այժմ զննվում և գրանցված է 140 կասկածելի դեպք, ներառյալ մինչև 16 նմուշի զննում ավարտված, և երեք դեպքերում հաստատվել է վերավարակում: Հետազոտությունները շարունակվում են», - ասել է Խաթունա Զախաշվիլին: