Փաշինյանի ներկայացուցիչը դատարանում միջնորդության հիմք է նշում արդեն վերացված ռազմական դրությունը
Վարչական դատարանում ԶՈւ ԳՇ պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի գործով վարչական դատարանում քննարկվում է պատասխանող կողմի՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։
«Եթե առկա է պաշտոնի վերականգնման անհնարինություն, ապա հարց է ծագում, թե ինչի կատարումն է ապահովելու այդ որոշումը։ Սույն գործով նույնիսկ հայցի ապահովման դեպքում, այն չի ենթադրում գործողությունների կատարում, հետևաբար հայցի ապահովման որոշման հիմքը փաստական է»,- միջնորդության մեջ մասնավորապես նշեց պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ տիկին Սարուխանյանը։
Դատավոր Մհեր Պողոսյանը միջնորդության ներկայացումից հետո հարցրեց ներկայացուցչին, հայցի ապահովման որոշման չեղարկումը պայմանավորել է նաև ռազմական դրությամբ, այսօր Հայաստանում առկա՞ է ռազմական դրություն։
«Պաշտոնապես առկա չէ, բայց հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, սահմանային լարվածությունը, ԳՇ նոր նշանակված պետն էլ արձանագրել է, որ ընդհանուր առմամբ լարվածություն կա, ռազմական դրություն հանելը դեռևս չի ենթադրում, որ բոլոր խնդիրները վերացել են։ Կարծում եմ, որ նշված միջնորդության մեջ հիմքերը շարունակում են մնալ արդիական»,-ասաց ներկայացուցիչը։
Ընդգծենք, որ ՊՆ տարածած հայտարարություններում գրեթե մշատպես նշվում է ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Դատավոր Պետրոսյանը տեղեկացրեց, որ ԴԱՀԿ-ում կատարողական վարույթ հարուցված չէ հայցի ապահովման որոշման վերաբերյալ, ապա հարցրեց՝ որոշումն ինչպե՞ս է անդրադառնում պետության վրա, եթե որոշման հետ կապված որևէ փաստական հանգամանք կիրառված չէ, և ի՞նչ կկատարվի, եթե դատարանը վերացնի որոշումը։
«Խնդիրն իրավական որոշակիություն ապահովելն է, հիմա անորոշ իրավիճակ է, դատավարության մասնակիցները չգիտեն՝ ինչ անել, ինչ ակտով առաջնորդվեն, ինչը կարող է խնդիրների հանգեցնել անվտանգության առումով, այդ թվում հրամանների կատարման ու այլ առումով»,- ասաց նա։
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց հայցվորի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ հայցի ապահովման ակտի վերացման համար օրինական հիմքեր չկան։
«Ըստ էության, հարգելի դատարան, պատասխանող կողմն ասում է՝ մենք հայցի ապահովման մասին որոշումը չենք կատարելու ինչ-ինչ պատճառներով, դուք վերացրեք, ոչ թե մենք կատարենք։ Ըստ պատասխանողի, ստացվում է, որ վերջնական դատական ակտն էլ չեն կատարելու, որոհետև եթե հաշվելու են, իրավահարաբերություն չկա, ապա մարդուն ֆիզիկապես չեն վերականգնելու աշխատանքի»,- նշեց նա։
Վարչական դատարանն ավարտեց միջնորդության քննարկումը։ Դատավորը հայտարարեց, որ որոշումը կուղարկվի դատավարության մասնակիցներին։
Դատական նիստին կարող եք հետևել Yerevan. Today-ի ուղիղ հեռարձակմամբ։
Նշենք, որ Վարչական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, և, ըստ Գասպարյանի փաստաբանի, հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան իրավունքի ուժով ընդունված Հանրապետության Նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 25-ին դատարանը որոշում է կայացրել մերժել Նիկլո Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Պատասխանողը միջնորդության հիմքում դրել էր «կանխակալ վերաբերմունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարչական դատարանում մեկնարկել է Օնիկ Գասպարյանի գործով դատական նիստը
- ԲԴԽ-ն Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյան հարցով դիմել է դատախազություն
- Դատախազությունը Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ
- Դատախազությունը ստացել է Օնիկ Գասպարյանի հաղորդումը
- Օնիկ Գասպարյանը դիմել է գլխավոր դատախազին
- Օնիկ Գասպարյանի փաստաբան. Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին
- Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում
- Գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն է. Արա Զոհրաբյան
- Կառավարություն. Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է
- Փաստաբան. Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին
- Օնիկ Գասպարյանին ազատելով՝ ոչ մի բան էլ չհանջողվեց Փաշինյանին. Վազգեն Մանուկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան