Այլընտրանքային նախագծեր խումբ. Ինչ փողերով են գնվելու բուհերը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է հոդված՝ անդրադառնալով Երևանի բուհերի շենքերը վաճառելու և մարզերում ակադեմիական քաղաքներ կառուցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը.
««Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,-հայտարարում է Փաշինյանը։
Նախընտրական փուլում նման մեծ հակազդեցություն առաջացնող հայտարարություն անելը, որն անխոս առաջացնելու է խոշոր բուհերի՝ Մայր բուհի, Տնտեսագիտական, Բժշկական, Մանկավարժական համալսարանների, Գյուղակադեմիայի և մյուս բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական աշխատողների և ուսանողների և նրանց ընտանիքների դժգոհությունն ու հակազդեցությունը, կարող է խոսել հայտարարության հեղինակի խելամիտ չլինելու մասին։
Բայց կարծել, թե պոպուլիստ Փաշինյանի հայտարարությունը նրա միամտության կամ հիմարության հետևանքն է, կնշանակի անտեսել, թե ուր են տանում գաղափարի գաղտնի թելերը։
Իսկ այդ թելերը սահուն տանում են դեպի 5 միլիարդի պատմությունը։ Միամտություն է կարծել, թե ֆինանսատնտեսական համակարգերի մեր դարում 5 միլիարդը փոխանցվելու էր պարկով կամ բանկային փոխանցման միջոցով։ Կամ էլ այդ 5 միլիարդը պատահաբար հայտնվելու էր Փաշինայնի մերձավորների հաշիվներին, ասենք որևէ բանկի Իջանի մասնաճյուղում։ 21-րդ դարում դա անհնար է։ Եթե կա 5 միլիարդ, և ինչպես շրջանառվում է այդ հինգ միլիարդը թուրքական կապիտալի տեսքով է, ապա այդ գումարները կարող են լինել ինվեստիցիոն ֆոնդերում։
Դրանք կարող են լինել Եվրոպական, ասիական տարբեր ֆոնդերի և այլ ֆինանսական կառույցների կապիտալի տեսքով։ Այսպես կոչված՝ մաքուր ֆոնդեր։ Ահա այդ ֆոնդերի ներդրումների միջոցներն էլ պետք է գային Հայաստան ինչ-որ բան ձեռք բերելու։
Ի սկզբանե այս ողջ գործընթացը կապվում էր ապօրինի գույքի բռնագանձման հետ. Հայաստանում անհրաժեշտ էր լինելու մեծ ծավալի արժեքավոր գույք։ Մի կողմից դա կբավարարեր հասարակության առանձին շերտերի ցանկությունը, սպասելիքները, մյուս կողմից կլիներ սեփականության վերաբաշխում։ Բայց Փաշինյանը շտապում է. նրան պետք են խոշոր և հնավորինս արագ նախագծեր՝ բնականաբար Երևանի կենտրոնում՝ մեծ գրավչություն և մեծ շահութաբերություն ապահովելու համար։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի անշարժ գույքը և կձևավորվի տնտեսական նոր վերնախավ՝ իրենք իրենցով։
Ակնհայտ է, որ բուհերի վաճառքի գաղափարի հասցեատերը Արմավիրի մարզի բնակիչները չէին, ում առօրյա խնդիրների փոխարեն դժվար թե դա հետաքրքրեր։ Հետևաբար, ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի հայտարարությունը, եթե հասցեատերը արմավիրցիները չէին, իսկ հայտարարությունը նախընտրական չմտածված քայլ չէր։ Այն ուներ երկու հասցեատեր՝ Փաշինյանի շուրջ ձևավորված «Նոր Հայաստանի» օլիգարխիկ համակարգը, որի գոյության մեջ այլևս որևէ մեկը չի կասկածում, իսկ անուններն արդեն բոլորին են հայտնի, և Թուրքիան։
Իսկ մեսիջը հետևյալն էր.
Օլիգարխիային՝ ձեզ տալիս եմ մեծ փողեր աշխատելու հնարավորություն, հետևաբար իմ վերարտադրությունը ձեր կենսական շահն է։
Թուրքիային՝ « Տարածաշրջանային նախագիծը» ուժի մեջ է։ Եվ միայն իմ վերարտադրությամբ հնարավոր կլինի այն մինչև վերջ իրականացնել»»։
Հարակից հրապարակումներ`
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Սա պետության ինքնապաշտպանությունն է
- Այլընտրանքային նախագծեր խումբ.Փաշինյանի հեռացումը տեխնիկական լուծումների խնդիր է
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Ինչ է կատարվում Հայաստանում
- Այլընտրանքային նախագծեր խումբ. 9 հարց «Իմ քայլ»-ի պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան