Ապագայում այդ բոլոր հարցերի պատասխանները կտամ. Վաղարշակ Հարությունյան
Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է. մի շարք բարձրաստիճան զինվորականներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում ընկած տղաների հիշատակին։
«Այսօրվա օրը այդ առիթը չի՝ խոսելու»,- ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է նշանակում իշխանականների այն հայտարարությունը, թե Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի վերանայում պետք է լինի։
Նա նշեց, որ ապագայում այդ բոլոր հարցերի պատասխանները կտա։
«Ես բոլոր այդ հարցերի պատասխանը կտամ, ոտքի վրա հարցերի չեն պատասխանում»,- ասաց նա, ապա անվտանգության մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ նստեց մեքենան և հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը