Նիդեռլանդներում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կին է մահացել
Նիդեռլանդներում մի կին մահացել է թոքային էմբոլիայի պատճառով ՝ AstraZeneca անգլո-շվեդական ընկերության արտադրած կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստվելուց հետո, հայտնում է Lareb հոլանդական հետազոտական կենտրոնը, որը զբաղվում է պատվաստանյութի կողմնակի էֆեկտների բացահայտմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ մահը տեղի է ունեցել թոքային էմբոլիայի և թրոմբոցիտների քանակի նվազման արդյունքում:
AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից հետո 25-65 տարեկան հինգ կին ունեցել է թրոմբոզ և թրոմբոցիտների ցածր քանակ: Թրոմբոզի ախտանիշները և թրոմբոցիտների քանակի նվազումը տեղի են ունեցել պատվաստումից հետո 7-10 օրվա ընթացքում:
Ներկայումս ԵՄ որոշ երկրներ դադարեցրել են AstraZeneca-ով պատվաստումները `պատվաստվածների մոտ գրանցված թրոմբոէմբոլիկ բարդությունների պատճառով: Եվրոպական կարգավորիչը հետաքննում է դեպքերը, սակայն մինչ այժմ հնարավոր է համարում պատվաստումների շարունակումը:
Հարակից հրապարակումներ`
- AstraZeneca պատվաստանյութից հետո Անգլիայում հայտնաբերվել է թրոմբոզի 30 դեպք
- Ավստրալիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո տղամարդը հոսպիտալացվել է
- Զինծառայողների ծնողները կոչ են անելու, որ բանակում իրենց երեխաներին «AstraZeneca»-ով չպատվաստեն. Նունե Ներսիսյան
- AstraZeneca պատվաստանյութից հետո Գերմանիայում թրոմբի 31 դեպք է գրանցվել
- AstraZeneca պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան