
AstraZeneca պատվաստանյութից հետո Անգլիայում հայտնաբերվել է թրոմբոզի 30 դեպք
Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների և բժշկական սարքավորումների կարգավորման գործակալությունը հայտնել է, որ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո հիվանդների մոտ հայտնաբերվել է թրոմբոզի 30 դեպք: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ավելի վաղ բրիտանական բժշկական համակարգող գործակալությունը հայտնել էր գլխուղեղի թրոմբոզի հինգ դեպքերի մասին՝ 11 միլիոն պատվաստումներից հետո:
Հինգշաբթի օրը գործակալությունը հրապարակեց գլխուղեղի երակային թրոմբոզի 22 և պատվաստումներից հետո թրոմբոզի հետ կապված այլ դեպքերի ութ հաղորդում: Ընդհանուր առմամբ, երկրում իրականացվել է AstraZeneca-ի 18.1 միլիոն դեղաչափի պատվաստում:
Միևնույն ժամանակ, գործակալությունը հայտնել է, որ նման հաղորդումներ չի ստացել BioNTech SE- ի և Pfizer Inc.-ի կողմից արտադրված պատվաստանյութը օգտագործելուց հետո:
Որոշ երկրներ ժամանակավորապես դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը կողմնակի հետևանքների մասին հաղորդումների պատճառով, բայց որոշները վերսկսել են դրա օգտագործումը վարկի դեպքերի աճի և պատվաստանյութերի պակասի պատճառով: