Կրեմլը հերքում է Արցախում «Իսկանդեր»-ի օգտագործման մասին Ադրբեջանի տարածած լուրը
Կրեմլը հայտարարել է, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրներն Արցախի հակամարտության սրման ընթացքում չեն օգտագործվել, և այն հաստատվել է: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ՝ արդյո՞ք այդ մասին հաղորդվել է զինվորականների միջոցով, արդյո՞ք մեր զինվորականներն այս մասին որևէ մանրամասն տեղեկատվություն ունեն: Դա, իհարկե, նրանց իրավասությունների մեջ է»,- ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը տեղյա՞կ է արցախյան հակամարտության գոտում «Իսկանդեր» հրթիռի բեկոր հայտնաբերելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրության մասին:
Պարզաբանման խնդրանքին, թե արդյոք «Իսկանդեր» հրթիռներ են օգտագործվել հակամարտության ընթացքում, Պեսկովը պատասխանել է. «Հիշու՞մ եք «Իսկանդերի» հետ կապված պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և այն հաստատվել է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան