Դատախազները առարկում են 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը
Մեղադրող կողմը առարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդում է, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։
Մեղադրող կողմը գտնում է, որ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները պետք է վերացվեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցները ենթակա չեն փոփոխման, քանի որ նրանք անցնում են նաև կաշառք ստանալու գործով։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը որոշեց՝ պաշտպանների միջնորդությունը քննարկել առանձին
- Ալումյանը՝ դատավորին. Հենց հիմա դադարեցրեք քրեական հետապնդումը
- Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպանները լքել են նիստերի դահլիճը
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները պատրաստվում են միջնորդել դրա վարույթը կասեցնելու համար
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք դա չեք անում, որովհետև Ձեզ վրա կսկսեն ծիծաղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան