Համալիրում տեղի է ունենում լեգենդար հրամանատարի ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսի հոգեհանգստի արարողությունը։
Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին:
Տեր-Թադևոսյանների ընտանիքի խնդրանքն է՝ ծաղկեսպասկների համար նախատեսված գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։
1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան):
1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Կոմանդոսն իր ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում
- Կոմանդոսի քաղաքական կտակը
- Բոլորիս պարտքն է տեր կանգնել և արժանի լինել Արկադի Տեր-Թադևոսյանի թողած ժառանգությանը․ Արթուր Վանեցյան
- Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ․ Բակո Սահակյան
- Կոմանդոսն իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում․ Վիտալի Բալասանյան
- Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին. Սերժ Սարգսյան
- Մահացել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան