Հայաստանցիները՝ ՌԴ քաղաքացիություն ստացողների առաջին շարքում
2020 թվականին ամենից շատը ՌԴ քաղաքացիություն են ստացել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը:
Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բնակչության տնտեսագիտության և ժողովրդագրության լաբորատորիայի վարիչ Օլգա Չուդինովսկիխի խոսքով ՝ այս երկրները նախկինում ևս առաջատարների շարքում էին:
«Եթե դուք դիտարկեք միգրացիոն հոսքերը, մշտական բնակության ժամանողների թիվը, նրանց, ովքեր նախ ստացել են ժամանակավոր կացության թույլտվություն, ապա կացության թույլտվություն, ապա, ընդհանուր առմամբ, մոտավորապես նույն երկրներն են եղել առաջատարների շարքում»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Չուդինովսկիխը նշել է, որ Ուկրաինայի հետ կապված կան որոշակի առանձնահատկություններ, քանի որ քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունները ընդունվել են 2019 թ-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարդասիրական նպատակներով քաղաքացիություն տալու մասին հրամանագրի հիման վրա:
Ինչպես նշել է փորձագետը, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը միշտ եղել են «նոր քաղաքացիների հիմնական մատակարարների» հնգյակում:
«Բայց նրանք մարդիկ են, ովքեր տեղափոխվել են Ռուսաստան, որոշ ժամանակ ապրել են ժամանակավոր կացության թույլտվությամբ, կացության թույլտվությամբ, աշխատել այստեղ, հարկեր վճարել և դրա հիման վրա քաղաքացիություն են ստացել», - եզրափակել է խոսքը Չուդինովսկիխը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան