Այս պարտությունը բոլորիս կոկորդին է կանգնել. Արմենակ Ուրֆանյանի մայր
2016 թվականի Ապրիլյան պատերազմից անցել է 5 տարի: Պատերազմի ժամանակ անմահացած հեորոսների ծնողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են:
«Իր հումորները մինչև հիմա ապրում են, իր ընկերներն են անում, մենք ենք անում: Ապրում ենք իր հումորներով»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմին զոհված Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը:
Նա նշեց, որ հաճախ է լսում՝ ի պատիվ հենց իր որդի Ռոբերտի, ծնողներն իրենց երեխաներին Ռոբերտ անունն են տալիս:
«Հպարտություն է, որ իմ երեխային գնահատում են: Ազգն է գնահատում: Տա Աստված՝ ղեկավարությունն էլ ճիշտ ձևով գնահատի»,- նշեց նա։
Ալեքսանդր Աբաջյանը վստահ է՝ Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդը հաղթել է:
Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանն էլ ասաց, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմին Ադրբեջանը փորձարկումներ էր անում, մեր զինվորի բազկի ուժն էր փորձում։
«Չլինելով զինվորական, փորձագետ՝ միշտ ասում էի, որ էլի պատերազմ է լինելու, քանի որ Ապրիլյան պատերազմում կրած պարտությունն իրենց կոկորդին էր կանգնել: Ավելի հզորացան և դիմելով մի քանի պետության օգնությանը՝ 2020 թվականին կարողացան իրականացնել իրենց չարաբաստիկ նպատակները:
Ապրիլյանից հետո էլի դասեր չքաղեցին, էլի քնեցին: Ապրիլյանից հետո պետք էր, բնականաբար, զինեին բանակը»,- ասաց տիկին Համեստը:
Նա ընդգծեց՝ մեր զինվորի բազկի ուժի վրա երբեք չեն կասկածել, քանի որ բոլորն իրենց դրոշի, զինանշանի համար պատրաստ են անմահանալու, վստահ է, եթե պատերազմը լիներ դեմ առ դեմ՝ հայ զինվորը հաղթելու էր, հայ սպաները բարձրակարգ մասնագետներ են:
«Այս պարտությունը բոլորիս կոկորդին է կանգնել»,- ասաց Համեստ Ներսիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2016, ապրիլի 2. Անցել է հինգ տարի
- Բանակի տղան... Ապրիլյանում նահատակված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Որդու շիրիմի պղծումից հետո Համեստ Ուրֆանյանի առողջական վիճակն վատացել է
- Եռաբլուրում պղծել են Արցախի հերոսների՝ Աբաջյանի ու Ուրֆանյանի շիրմաքարերը
- Կապիտան Արմենակ Ուրֆանյանը՝ Արցախի հերոս
- Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից
- Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարան և գրադարան՝ Զինվորի տանը
- Մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, ես շուտ հանձնվողներից չեմ. Տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան